Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում

Թուրքիայի նավահանգիստներից մեկում երկրաշարժից հետո հրդեհ է բռնկվել. այն մարել չի հաջողվում
Տարածաշրջան
23:23, 06 февраль 2023
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11 հազար մարդ վնասվածք է ստացել:

Բացի այդ, թուրքական ալիքները հաղորդում են, որ թուրքական Իսկենդերուն նավահանգստի վրա երկրաշարժից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում են բեռներով լցված կոնտեյներները. հրդեհը մարել դեռ չի հաջողվել, այդ պատճառով միառժամանակ դադարեցվել է այդ նավահանգստի շահագործումը:

Մինչև փետրվարի 12-ը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել: