Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքական նավահանգստում երկրաշարժից հետո երեկվանից բռնկված հրդեհը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել

Թուրքական նավահանգստում երկրաշարժից հետո երեկվանից բռնկված հրդեհը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել
Տարածաշրջան
12:17, 07 февраль 2023
Թուրքիայի հարավային Իսկենդերուն նավահանգստային քաղաքում երկուշաբթի օրվանից շարունակվում է խոշոր հրդեհը՝ հիմնականում այրվում են բեռնարկղեր։ NTV հեռուստաալիքը հայտնում է, որ հրդեհի տարածքը զգալիորեն աճել է։

Այն պարունակում է հարյուրավոր կոնտեյներներ, որոնք պետք է տեղափոխվեն այլ երկրներ: Պահեստի կենտրոնից թանձր ծուխ է բարձրանում, տարածքում պարբերաբար բռնկվում են հրդեհներ, պայթյուններ։ Հրդեհի տարածքը գնահատվում է մի քանի հարյուր քառակուսի մետր։

Նշվում է, որ հրդեհը չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել, և պահեստի ու ապրանքների ամբողջական այրման վտանգ կա։