Սիրիան Արևմուտքին խնդրում է վերացնել պատժամիջոցները՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար

Տարածաշրջան
Սիրիական Կարմիր խաչը կոչ է անում վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարելու համար։ Սիրիային հատուկ տեխնիկայի և սարքավորումների մատակարարում է անհրաժեշտ, Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության ղեկավար Խալեդ Խբուբատին։
«Մենք կոչ ենք անում վերացնել Սիրիայի նկատմամբ կիրառված շրջափակումը և տնտեսական պատժամիջոցները՝ ավերիչ երկրաշարժի հետևանքները լուծելու համար․ մեզ անհրաժեշտ է ծանր տեխնիկա, շտապօգնություն և հրշեջ բրիգադներ՝ որոնողափրկարարական աշխատանքները արագացնելու համար: Դա անելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները»,- ասել է Խբուբաթին։
Նշենք, որ երկուշաբթի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ամենաուժեղը 1939 թվականից ի վեր։