Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
Տարածաշրջան
20:47, 07 февраль 2023
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Twitter-ում հայտնել է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:

«Երկու հզոր երկրաշարժերից հետո հետցնցումների հաճախականությունը սկսել է նվազել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, վիրավորներինը՝ 22 168-ի։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1712-ի, վիրավորներինը՝ 3649-ի: