Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեմիրթաշ․ «Ինչո՞ւ Թուրքիայի բանակի միջոցները չեն ընդգրկվում փրկարարական աշխատանքներում»

Դեմիրթաշ․ «Ինչո՞ւ Թուրքիայի բանակի միջոցները չեն ընդգրկվում փրկարարական աշխատանքներում»
Տարածաշրջան
23:00, 07 февраль 2023
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը սոցցանցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: Նա իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի իշխանությունների աշխատանքից: 

Դեմիրթաշը Թուրքիայի զինված ուժերին կոչ է արել իրենց տրամադրության տակ գտնվող մեքենաները և սարքավորումները ներգրավվել փրկարարական աշխատանքներում:

«Վաղն արդեն շատ ուշ կլինի»,- ասել է  Դեմիրթաշը՝ հավելելով, որ կառավարությունը պիտի կազմակերպի այն կամավորների աշխատանքները, ովքեր ցանկանում են մասնակցել փրկարարական աշխատանքներին:

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել այն միտքը, որը Դեմիրթաշն արտահայտեկ է իր գրառման մեջ.
«Եկել է համերաշխության ժամանակը»:

Աղբյուր`    Ermenihaber.am

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button