Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը, տուժել է ավելի քան 74 հազար մարդ

Միայն Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 18 հազարը, տուժել է ավելի քան 74 հազար մարդ
Տարածաշրջան
11:37, 10 февраль 2023
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18.342-ի։ Նման տվյալներ է այսօր հայտնել Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Վերջին տվյալներով՝ մեր քաղաքացիներից 18.342-ը զոհվել է, 74.242 մարդ՝ տուժել: Աղետի շրջաններից տարհանվել է 75.780 մարդ»,- հայտնել է գերատեսչությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր 17.674 զոհի մասին:

Նահանգներում տեղի ունեցած խոշոր ավերածությունների հետ կապված՝ իշխանությունները մարդկանց տարհանում են հարևան տարածաշրջաններ։ «Թուրքական ավիաուղիներ»-ի տվյալներով՝ իր ինքնաթիռները նախատեսում են այսօր դուրս բերել ևս 26.6 հազար մարդու։ Հատկացվել է 150 չվերթ։ Ընդհանուր առմամբ, փետրվարի 6-ից մինչև ուրբաթ օրվա վերջ ընկերությունը կիրականացնի 709 չվերթ, կտարհանվի 125 հազար մարդ: