Քաղաքացիակենտրոն
լրատվություն

4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում

4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Քահրամանմարաշում
Տարածաշրջան
23:11, 10 февраль 2023
Փետրվարի 10-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ին (GMT + 4) գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել 2 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին, 7,8 մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել։