Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան երկրաշարժից կրել է 84 մլրդ դոլարի վնաս. Bloomberg

Թուրքիան երկրաշարժից կրել է 84 մլրդ դոլարի վնաս. Bloomberg
Տարածաշրջան
12:34, 13 февраль 2023
Թուրքիայում երկրաշարժից վնասը կարող է կազմել 84 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Թուրքիայի Ձեռնարկատերերի և գործարարների կոնֆեդերացիային։

 Կոնֆեդերացիայի տեղեկատվությամբ՝ Թուրքիայում երկու հզոր երկրաշարժերից վնասը կարող է գերազանցել 84 մլրդ դոլարը կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ը։ Շուրջ 70,8 միլիարդ դոլար բաժին է ընկնում բնակելի շենքերին հասցված վնասներին: Եվս 10,4 միլիարդ դոլարը ազգային եկամտի կորուստն է։ Նաև՝ 2,9 միլիարդ դոլարի է հասնում աշխատուժում կորուստը։

Հաշվարկներն իրականացվել են 1999 թվականին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի տվյալների հիման վրա։