Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանը խոստացել է Թուրքիայում երկրաշարժից ավերված տները վերականգել մեկ տարվա ընթացքում

Էրդողանը խոստացել է Թուրքիայում երկրաշարժից ավերված տները վերականգել մեկ տարվա ընթացքում
Տարածաշրջան
20:05, 14 февраль 2023
Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքով ավերված շենքերը կվերակառուցվեն մեկ տարվա ընթացքում, երեքշաբթի օրը Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնակայանում հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա մեծ աղետ է, մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Մեր նպատակն է վերակառուցել և վերականգնել այդ տները մեկ տարվա ընթացքում»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը:

Վերջին տվյալներով՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվել է գրեթե 35 հազար մարդ, վիրավորվել՝ մոտ 80 հազարը, ավերվել է ավելի քան 6,4 հազար շինություն։

Անահիտ Խաչատրյան