Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք «մի առավոտ հանկարծակի» եկան օգնության․ ընդդիմադիր թուրք գործիչ

Ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք «մի առավոտ հանկարծակի» եկան օգնության․ ընդդիմադիր թուրք գործիչ
Տարածաշրջան
13:17, 16 февраль 2023
Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» քրդամետ կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ, այժմ բանտարկված Սելահաթթին Դեմիրթաշը Twitter-ում գրառում է արել երկրաշարժից հետո Թուրքիային օգնության հասած երկրների վերաբերյալ։

Նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այլ երկրներին բազմիցս հնչեցրած այն հայտնի սպառնալիքը, թե «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ»։ Դեմիթաշը թուրքական իշխանություններին նկատել է տալիս, որ ում դուք թշնամի էիք համարում ու սպառնում, նրանք «մի առավոտ հանկարծակի եկան օգնության։

«Մինչ շարունակում ենք միասին բուժել մեր վերքերը, մեր բոլոր բարեկամներին աշխարհի բոլոր լեզուներով շնորհակալություն»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը և տարբեր լեզուներով՝ այդ թվում նաև հայերեն, գրել է «շնորհակալություն» բառը։