Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայից հետո Բլինքենը մեկնելու է Հունաստան

Թուրքիայից հետո Բլինքենը մեկնելու է Հունաստան
Տարածաշրջան
23:00, 20 февраль 2023
Թուրքիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Աթենք: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ԱՄՆ պետքարտուղարի հետ նախատեսել է քննարկել Ուկրաինայի իրադրությունը, ընդհանուր էներգետիկ վիճակը, հույն-թուրքական հարաբերությունները և ՆԱՏՕ-ի հետ կապված հարցեր. գրում է 1lurer-ը։

Կողմերի շփումները տեղի են ունենում Հունաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական պաշտպանական համագործակցության լույսի ներքո, որը ձևավորվում է կողմերի միջև հնգամյա համաձայնագրով և ամերիկյան ռազմական ներկայության ամրապնդմամբ, հիմնականում՝ Կրետե կղզու Սուդա ռազմակայանում և Ալեքսանդրուպոլիս նավահանգստային քաղաքում: