Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել այսօր

Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել այսօր
Տարածաշրջան
14:08, 22 февраль 2023
Ադրբեջանում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել: Երկրաշարժ է տեղի ունեցել Լերիկի շրջանում, հայտնում է Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 11:25-ին Յարդիմլի կայարանից 22 կմ հարավ-արևելք:
3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է 27 կմ խորության վրա։

Նշենք, որ այսօր ժամը 06:25-ին երկրաշարժ էր գրանցվել Իմիշլիի շրջանում։