Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Հաթայ նահանգում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
20:48, 23 февраль 2023

Թուրքիայի Հաթայ նահանգում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Rbc.ru-ն` Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը հղում անելով։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դեֆնե շրջանում՝ 9,7 կմ խորության վրա։

Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի է ունեցել Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր երկրաշարժը՝ 7,7 մագնիտուդով։ Նշվում է, որ դրանից հետո տեղի է ունեցել ավելի քան 8500 հետցնցում: Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով զոհվել է ավելի քան 43,5 հազար մարդ։


Անահիտ Խաչատրյան