Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ակցիա Ստամբուլում. կան 100-ից ավելի ձերբակալվածներ

Բողոքի ակցիա Ստամբուլում. կան 100-ից ավելի ձերբակալվածներ
Տարածաշրջան
11:15, 27 февраль 2023
Գիշերը Ստամբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա։ Քաղաքացիները դժգոհ են այն բանից, թե ինչպես են օգնություն ցուցաբերում երկրաշարժից տուժածներին, հաղորդում է թուրքական TELE 1 հեռուստաալիքը։

Մասնավորապես, մարդիկ վրդովված են թուրքական «Կարմիր մահիկի» գործողություններից։ Կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկվել երկրաշարժից տուժած անօթևաններին վրանները, նվիրելու փոխարեն, վաճառելու պատճառով: Կազմակերպությունը բարեգործական Ahbap ոչ կառավարական կազմակերպությանը վաճառել է 2050 վրան՝ 46 միլիոն թուրքական լիրայով (2,4 միլիոն դոլար)։ Այդ վրանները տեղափոխվել և տեղադրվել են երկրաշարժից տուժած շրջաններում։ 

Ցույցի կազմակերպիչների թվում են Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները։ Բողոքի ակցիայի անցկացման վայր են բերվել ոստիկանական ուժեր, սկսվել են ձերբակալություններ։

Կուսակցության տվյալներով՝ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել հարյուրից ավելի մարդ։

Ձերբակալությունների մասին լուրեր ստանալուց հետո Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Էրքան Բաշը կապ է հաստատել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու հետ և քննարկել իրավիճակը։