Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կրկին ցնցվում է. այս անգամ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մալաթիա նահանգում

Թուրքիան կրկին ցնցվում է. այս անգամ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Մալաթիա նահանգում
Տարածաշրջան
14:22, 27 февраль 2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի վարչությունը (AFAD)։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մալաթիայի Եշիլյուրտ գավառում՝ 6,9 կմ խորության վրա։ Այս պահին եղած տեղեկատվության համաձայն՝ 1 մարդ մահացել է, 69-ը վիրավորվել։