Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Տարածաշրջան
12:40, 08 март 2023
Ադրբեջանում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:  

Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10:14-ին Ջալիլաբադ կայարանից 20 կմ հյուսիս-արևմուտք։

Երկրաշարժի օջախը գտնվել է 37 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնում ստորերկրյա ցնցումները զգացվել են մինչև 4 բալ ուժգնությամբ, հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: