Քաղաքացիակենտրոն
լրատվություն

5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում

5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Իրանում
Տարածաշրջան
13:41, 18 февраль 2021
Չորեքշաբթի գիշերը Իրանի հարավում գրանցվել է 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ, ըստ նախնական տվյալների՝ վիրավորվել է 10 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական YJC լրատվական գործակալությանը:

Իրանի շտապօգնության ներկայացուցիչը հայտնել է, որ նախարարությունը տեղեկություններ չի ստացել զոհվածների մասին: YJC-ի տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը զգալի նյութական վնաս է հասցրել երկրի հարավային շրջանի բնակիչներին, նկատվում են էլեկտրաէներգիայի անջատումներ: