Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է սկսել «Յարս» համալիրներով. ՌԴ ՊՆ

Տարածաշրջան
Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը զորավարժություններ են սկսել «Յարս» համալիրներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Յարս»-ը կարող է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ արձակել և թիրախներ խոցել մինչև 11 հազար կմ հեռավորության վրա։ Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 3000 զինվորական և մոտ 300 միավոր տեխնիկա, ընդգծել են նախարարությունից։
Զորավարժություններն ընթանում են Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի նախապատրաստման 2023 թվականի պլանի համաձայն, իրականացվում է Օմսկի հրթիռային միավորման համապարփակ վերահսկողության ստուգում Նովոսիբիրսկի հրթիռային միավորման հետ, որը հագեցած է «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համակարգերով, նշել են գերատեսչությունից:
«Յարս»-ը փորձարկելու են Ռուսաստանի երեք տարածաշրջաններում։ Հրթիռաձիգները Կենտրոնական ռազմական օկրուգի և օդատիեզերական ուժերի միավորումների հետ միասին կմշակեն հրթիռային համակարգերի քողարկումը և օդային հետախուզության ժամանակակից միջոցների նկատմամբ հակազդեցությունը, այդ թվում՝ անօդաչուների։
«Յարս»-ը կամ РС-24-ը ռազմավարական համալիր է, որի հիմքում պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է: Այն սպառազինության մեջ ընդունել են 2009 թվականին: