Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի և խաղաղության օրակարգի շուրջ

Փաշինյանը և Միշելը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի և խաղաղության օրակարգի շուրջ
Տարածաշրջան
13:41, 30 март 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով շարունակվող ճգնաժամին առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել վերջին զարգացումների, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, խաղաղության օրակարգի շուրջ։

Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: