«Հայաստանը ժողովրդավարության քողի տակ շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»․ Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տարածաշրջան
Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանելով ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ ասել է, թե տարածաշրջանում իրավիճակը «շահարկելու» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական փորձերն անընդունելի են։ Նա նշել է, որ Հայաստանը «ժողովրդավարության քողի տակ շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը»:
«Հայաստանի վարչապետը հիմքեր չունի հերթական անգամ սխալ մեկնաբանելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջանկյալ որոշումը Լաչինի ճանապարհի վերաբերյալ և մեղադրանքներ ներկայացնելու, որ Ադրբեջանը իբր փակել է Լաչինի ճանապարհը»,- ասել է Հաջիզադեն։