Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ԼՂ-ում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Տարածաշրջան
12:59, 31 март 2023
Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ և ստեղծում է ապակայունացման վտանգ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։

«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է՝ որպես հետևանք Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակասությունների»,- ուրբաթ օրը ՀԱՊԿ քարտուղարության և համատեղ շտաբի ղեկավար կազմով ընդլայնված խորհրդակցությանը ասել է Թասմագամբետովը։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։

«Անհանգիստ է նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում. մեծանում է ՀԱՊԿ դաշնակիցների տարածք ծայրահեղական գաղափարախոսության և ահաբեկչական խմբավորումների ներթափանցման վտանգը: Առանձնակի մտահոգություն են առաջացնում Աֆղանստանի տարածքից բխող համալիր սպառնալիքները»,- հայտարարել է Թասմագամբետովը: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես աշխատում է գոյություն ունեցող և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ: