Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դա մեր ներքին գործն է. ոչ ոք իրավունք չունի միջամտելու». Գաֆարովան՝ ի պատասխան Իրանի խորհրդարանի հայտարարության

«Դա մեր ներքին գործն է. ոչ ոք իրավունք չունի միջամտելու». Գաֆարովան՝ ի պատասխան Իրանի խորհրդարանի հայտարարության
Տարածաշրջան
12:08, 07 апрель 2023
Ադրբեջանի խորհրդարանը պատասխան է պատրաստում Իրանի խորհրդարանի հայտարարությանը, որը դատապարտել էր Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։

«Յուրաքանչյուրը պետք է իմանա, որ Ադրբեջանն անկախ պետություն է, իսկ թե ինչպես է նա հարաբերություններ կառուցում այլ երկրների հետ, նրա ներքին գործն է։ Ոչ ոք իրավունք չունի միջամտելու Ադրբեջանի ինքնիշխան իրավունքներին: Մենք վճռականորեն մերժում ենք անհիմն մեղադրանքները, որ առաջադրել է Իրանի խորհրդարանը մեր երկրի դեմ։ Կոչ ենք անում Իրանի խորհրդարանին դադարեցնել նման սադրանքները Ադրբեջանի դեմ և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են վնասել երկկողմ հարաբերություններին»,- նշել է Գաֆարովան։