Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին
Տարածաշրջան
13:36, 07 апрель 2023
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ իր ինքնաթիռները հարվածել են Լիբանանի հարավում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորմանը պատկանող մի քանի օբյեկտների: 

«Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող ահաբեկչական կազմակերպության ենթակառուցվածքների և այլ օբյեկտների վրա»,- Թվիթերում հայտնել են իսրայելցի զինվորականները: 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ին գործել Լիբանանի տարածքից, որին իսրայելցիները պատասխանատու են համարում իր տարածքից հրթիռակոծությունների համար։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ ուժեղ պայթյուններ են լսվում Լիբանանի հարավում գտնվող Տիր քաղաքում։

Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածի օբյեկտներին՝ նախօրեին Լիբանանի տարածքից հրթիռակոծությունից հետո: Ըստ բանակի մամուլի ծառայության՝ Իսրայելի հյուսիսում հրթիռների արձակման հետևում կանգնած է ՀԱՄԱՍ խմբավորումը։