Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ Պեսկովը՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ Պեսկովը՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին
Տարածաշրջան
16:17, 02 июнь 2023
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»:

Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ դա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, ու մենք դրանք հաշվի ենք առնում»,- ասել է Պեսկովը։

Պեսկովը նաև հավելել է, որ շարունակում են զարգացնել «հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները» Հայաստանի հետ։