Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին
Տարածաշրջան
11:10, 05 июнь 2023
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հունիսի 4-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին՝ «անընդունելի համարելով մի շարք ուղղություններում հարցերի էությունը հերթական անգամ խեղաթյուրելու փորձերը՝ թյուրըմբռնում առաջացնելով ինչպես միջազգային հանրության, այնպես էլ հայ հասարակության շրջանում, խուսափելով Հայաստանի ստանձնած պարտավորություններից»:

«Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը. նշենք, որ ինչպես համաձայն Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների՝ դելիմիտացիան պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։ Որպես կանոն, այդ հայտարարություններում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին հղումները արվում են հիշատակված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում ինչ-որ քարտեզի հիման վրա դելիմիտացիայի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, դելիմիտացիայի գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, անցկացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա: Հնարավոր է, որ այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սկսել սահմանագծման աշխատանքները, քան պնդել 1975 թվականի քարտեզին կոնկրետ հղումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։