Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրղզստանից շատ տագնապալի լուրեր են ստացվում. Պեսկով

Ղրղզստանից շատ տագնապալի լուրեր են ստացվում. Պեսկով
Տարածաշրջան
17:26, 05 июнь 2023
Ղրղզստանում պետական հեղաշրջման փորձ է կանխվել, իրականացվում են զանգվածային ձերբակալություններ, հաղորդում են Բիշքեկի լրատվամիջոցները։ Բայց այս երկրում լրագրողները տեղեկություններ չունեն հանցագործների կամ կասկածյալների մասին։ Լրագրողների խոսքով՝ լիակատար անօրինություն է, բանտարկում են ռեժիմի բոլոր քննադատներին։ Ձերբակալում են նաև կոռուպցիոներներին, բայց նրանցից գումար են վերցնում ու անմիջապես ազատ արձակում:

«Մեզ անհանգստացնում է Պուտինի ներկայացուցիչ Պեսկովի հայտարարությունը, նրա մեկնաբանությունը հանգեցնում է տհաճ եզրակացությունների, կարծես ինչ-որ սադրանք է տեղի ունենում»,- ասել է բիշքեկցի մի լրագրող։ Ինչպես հայտնում է 24.kg լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի աշխատակիցները իրականացրել են «հնարավոր պետական հեղաշրջման մասնակիցների» զանգվածային ձերբակալություններ։

Գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ մի խումբ անձինք պատրաստվում էին բռնի ուժով զավթել իշխանությունը։ Թե կոնկրետ ում է ձերբակալել հատուկ ծառայությունը, չի հստակեցվում։ Իրավապահ մարմինները պաշտոնապես դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ «Իհարկե, նման շատ տագնապալի լուրեր են ստացվում: Ուստի մենք ուշադիր հետևում ենք այդ լուրերին»,- լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Պեսկովը: