Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից

Եվրադատարանը զգուշացնում է, որ Թուրքիային կհեռացնի անդամությունից
Տարածաշրջան
23:00, 09 июнь 2023
Հունիսի 5-7 տեղի է ունցել Եվրոպայի խորհրդի դեսպանների մակարդակով գումարվող պատվիրակների կոմիտեի նիստը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Թուրքիան կհեռացվի անդամությունից, եթե «ահաբեկչության մեղադրանքով» բանտում գտնվող Սելահաթթին Դեմիրթաշը և ցմահ ազատազրկման դատապարտված Օսման Քավալան ազատ չարձակվեն»։

Նախկինում ևս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քանիցս նախազգուշացրել է Թուրքիային վերոնշյալ անձանց  ազատ արձակելու համար։

Հիշեցնենք որ, Սելահաթթին Դեմիթաշը 2016-ից գտնվում է Էդիրների բանտում։ Նա մեղադրվում է զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու մեջ։

Իսկ Օսման Քավալան անազատության մեջ է 2017-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2016-ի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու և Գեզի այգու հակաիշխանական ցույցերը կազմակերպելու հետ։