ԱՄՆ-ը եւ Հունաստանը համատեղ օդային վարժանքներ կանցկացնեն Թուրքիայի հետ սահմանի մոտ

Տարածաշրջան / ԱՄՆ
ԱՄՆ-ը եւ Հունաստանը համատեղ օդային վարժանքներ կանցկացնեն Թրակիայի արեւմտյան մասում գտնվող հունական Քսանտի նահանգում, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով Cumhuriyet-ին:
Ավելի քան 150 ամերիկյան ուղղաթիռներ, ներառյալ Black Hawks-ը եւ Apache-ը, փետրվարի 23-ի գիշերը կժամանեն Ալեքսանդրուպոլիսի նավահանգիստ՝ Defender Europe 2021 ռազմական վարժանքների շրջանակներում:
Զորավարժությունները տեղի կունենան ծովային սահմանների շուրջ Հունաստանի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց ածխաջրածիններ որոնել Միջերկրական ծովի արեւելյան մասում:
Թուրքիան եւ Միացյալ Նահանգները տարաձայնություններ ունեն նաեւ Անկարայի կողմից ռուսական С-400 համակարգեր գնելու հարցում, ինչը Վաշինգտոնը կարծում է, որ անհամատեղելի է ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգերի հետ:
Հունաստանը, երկու երկրների միջեւ կնքված պայմանագրի համաձայն, Թուրքիայի հետ սահմանից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Քսանտին հատկացրել է որպես ԱՄՆ ռազմածովային ուժերի կայան:
Փետրվարի 9-ին Թուրքիան եւ ԱՄՆ-ը Սեւ ծովում համատեղ ռազմածովային զորավարժություններ էին անցկացրել, ինչը զայրացրել էր Ռուսաստանին: