Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի և Ադրբեջանի միջև զգալիորեն աճել են երկկողմ և տարանցիկ փոխադրումները

Թուրքիայի և Ադրբեջանի միջև զգալիորեն աճել են երկկողմ և տարանցիկ փոխադրումները
Տարածաշրջան
21:16, 29 июнь 2021
Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ և տարանցիկ փոխադրումների համար միատեսակ  անցաթղթի  քվոտան ավելացել է 31 տոկոսով՝ 35.000-ից հասնելով՝ 46.000-ի, իսկ երրորդ երկրի անցաթղթի քվոտան 2.500-ից՝ 3.000-ի. գրում է .ermenihaber-ը:

Հունիսի 24-25-ին հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի հարցերով խառը հանձնաժողովի անդամների միջև: Ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է այդ երկրի տրանսպորտի, հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարարության ցամաքային փոխադրման վարչության պետ Հաբիբ Հասանովը: 


 Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև միջազգային ցամաքային փոխադրումների, ինչպես նաև Կասպից ծովով փոխադրումների հարցերը: 

Հաղորդվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր ցամաքային փոխադրումներ  իրականացնելու շուրջ աշխատանքներ են մեկնարկել: