Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Անթալիայում կքննարկեն Անդրկովկասում ստեղծված իրավիճակը
Տարածաշրջան
22:33, 29 июнь 2021

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 30-ին կմեկնի Անթալիա՝ փոխանցում է Ermenihaber-ը։

Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն թուրք-ռուսական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր: 

Հանդիպման վերաբերյալ հայտարարություն է հրապարակել նաև ՌԴ արտգործնախարարությունը, որի համաձայն՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Աֆղանստանում, Ուկրաինայում, Կենտրոնական Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և սևծովյան տարածաշրջանում:

Լավրովի այցի օրակարգում են նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի և Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության ապահովման խնդիրները` հաշվի առնելով 2021-ի հունիսի 22-ից երկկողմ ուղևորային թռիչքների ամբողջական վերականգնումը: