Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում կորոնավիրուսը հսկայական տեմպերով է տարածվում. օրական վարակվածների թիվը 25 անգամ ավելի է Հայաստանից

Վրաստանում կորոնավիրուսը հսկայական տեմպերով է տարածվում. օրական վարակվածների թիվը 25 անգամ ավելի է Հայաստանից
Տարածաշրջան
11:22, 07 июль 2021
Հարևան  Վրաստանում  կորոնավիրուսը  շարունակում է հսկայական  տեմպերով  տարածվել։  Համաձայն worldometers.info կայքի՝ եթե, օրինակ,  Հայաստանում վերջին օրը  գրանցվել է  կորոնավիրուսով վարակման  55  դեպք,  ապա  Վրաստանում գրանցվել է 1407 դեպք։

Ընդ  որում, հարևան  Վրաստանում  շատ  են նաև կորոնավիրուսով  վարակման արդյունքում  մահվան դեպքերը։  Համաձայն նույն կայքի՝ եթե, օրինակ, Հայաստանում վերջին օրը  գրանցվել է  մահվան  3 դեպք,  ապա  Վրաստանում գրանցվել է 10 դեպք։

Հարևան  Վրաստանն առաջատար է նաև  կորոնավիրուսով  ընդհանուր վարակվածների  ու  դրա  արդյունքում մահվան դեպքերի թվով։

Հայաստանում  գրանցվել է կորոնավիրուսով  վարակման 225,661 դեպք,  Վրաստանում՝  371,293 դեպք։

Հայաստանում  գրանցվել է կորոնավիրուսով  վարակման արդյունքում  մահվան 4530 դեպք, Վրաստանում՝  5383 դեպք։

Հայաստանում  վերջին մեկ օրում  գրանցվել է  կորոնավիրուսով վարակման  55  դեպք, Վրաստանում՝  1407 դեպք։

Հայաստանում  վերջին մեկ օրում  գրանցվել է  կորոնավիրուսով  վարակման արդյունքում  մահվան 3 դեպք, Վրաստանում՝  10 դեպք։