Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, պարզապես պետք չէ մեղքը բարդել մեզ վրա. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, պարզապես պետք չէ մեղքը բարդել մեզ վրա. Զախարովա
Ռուսաստան
11:24, 13 сентябрь 2023
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Ռուսաստանը չէր, որ ճանաչեց Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, դա արեց Հայաստանի ղեկավարությունը։ Դա իրենց՝ Հայաստանի ժողովրդի որոշելիքն է, թե ինչպես վերաբերվի դրան։ Բայց կարիք չկա բարդել Երևանում կայացված որոշումների մեղքն ու պատասխանատվությունը Ռուսաստանի վրա»,-ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ Մոսկվայի կոշտ արձագանքը Ռուսաստանի վերաբերյալ Երևանի կոպիտ հայտարարություններին «հիմնված է հայտարարությունների անթույլատրելիության վրա»։

«Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ այնքան անձնական բնույթի տոնայնությանն ու վիրավորական բաներին կամ կոպտությանը, այլ նրան, որ դրանք հիմնված են կեղծիքի, անճշտության կամ փաստերի խեղաթյուրման  փորձի վրա։; Հենց դրա համար էլ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ»,- նշել է Զախարովան։
Ըստ նրա՝ եթե սկսեն արձագանքել իրենց ուղղված ամենօրյա տխուր կոչերին, ապա «այլևս չեն կարող աշխատել, այլ միայն բողոքի նոտաներ պետք է գրվեն»։

«Մեր ոճը չէ արձագանքել այս կոպտությանը: Դա պարզապես մեր մեթոդը չէ: Մենք այս ամենօրյա վեճից վեր ենք, բացառությամբ այն իրավիճակների, երբ խոսքը վերաբերում է հիմնարար նշանակություն ունեցող հասկացությունների փոխարինմանը»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ երբ ինչ-որ բան չի ստացվում և սեփական մեղքն ընդունելու փոխարեն տրվում են  «մեղավոր գտնելու գայթակղությանը», դա կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: