Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն «օպերացիայի» մասին Մոսկվային տեղեկացրել է դրա սկսվելուց մի քանի րոպե առաջ․ Մարիա Զախարովա

Բաքուն «օպերացիայի» մասին Մոսկվային տեղեկացրել է դրա սկսվելուց մի քանի րոպե առաջ․ Մարիա Զախարովա
Ռուսաստան
16:09, 19 сентябрь 2023
Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Ադրբեջանը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում «օպերացիայի» մասին, չի համապատասխանում իրականությանը. «օպերացիայի» մեկնարկի մասին տեղեկությունը հաղորդվել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասաց երեքշաբթի օրը․ գրում է РИА Новости-ն։

«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Դա ճիշտ չէ», – գրել է Զախարովան իր Telegram ալիքում։