Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Ղարաբաղում էսկալացիայի մասին

Ռուսաստան
Մոսկվան խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում կտրուկ էսկալացիայից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Տեղեկություններ են ստացվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ինչպես հայտարարում է Բաքուն, տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություններ և տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողություններ սկսելու մասին։
Ռուսական կողմը հակամարտող կողմերին համառորեն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղի»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բոլոր քայլերը շարադրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում, որոնք ընդունվել են 2020-2021 թվականներին։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում ռուսական խաղաղապահ կոնտինգենտը շարունակում է կատարել իր առջև դրված խնդիրները, Մոսկվան ելնում է նրանից, որ խաղաղապահների անվտանգությունը անվերապահորեն կապահովեն բոլոր կողմերը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը մշտական կապի մեջ է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ հրադադարի և նշված ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը վերադառնալու նպատակով»,- ընդգծել է նա։