Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան՝ 2025 թվականից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Զախարովան՝ 2025 թվականից հետո ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին
Ռուսաստան
15:28, 04 октябрь 2023
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հետ կապված ժամկետները և այլ հարցեր կորոշվեն ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա այդպես է պատասխանել հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ռուս խաղաղապահ կոնտինգենտի առաքելության երկարաձգում ներկայիս ժամկետի ավարտից հետո, այսինքն՝ 2025 թվականից հետո։ 

Նրա խոսքով՝ Մոսկվայում բազմիցս են խոսել այդ մասին. հարցը կլուծվի՝ հաշվի առնելով իրավիճակը «գետնի վրա»։

«Մենք տեղեկություններ ենք ստանում, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության մի մասը (Հայաստան բռնի տեղահանությունից հետո-խմբ.) մտածում է վերադառնալու մասին, եթե, ինչպես իրենք են ձևակերպում, դրա համար լինեն համապատասխան պայմաններ, և ապահովվի նրանց անվտանգությունը։ Եթե դա այդպես լինի, ապա ադրբեջանական կողմի հետ շփումներում մենք կաջակցենք այդ գործընթացներին»,- ասել է ռուս դիվանագետը։