Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հարցով. Շոյգու

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի հարցով. Շոյգու
Ռուսաստան
11:40, 30 октябрь 2023
Ռուսաստանը պատրաստ է քաղաքական քննարկումների «ուկրաինական ճգնաժամի կարգավորման» և Արևմուտքի հետ հետագա համագոյության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ելույթ ունենալով Պեկինի Սյանշանի X ֆորումում։

«Անհրաժեշտ պայմանների ստեղծման դեպքում մենք պահպանում ենք իրատեսական սկզբունքներով քաղաքական քննարկումների պատրաստակամությունը՝ ինչպես ուկրաինական ճգնաժամի հետկոնֆլիկտային կարգավորման, այնպես էլ ամբողջ Արևմուտքի հետ հետագա համագոյության պարամետրերի շուրջ»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում РБК-ն։ 

Միաժամանակ, նշել է ՌԴ պաշտպանության նախարարը, կարևոր է ապահովել հավասար հարաբերությունները միջուկային բոլոր տերությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների միջև, «որոնք հատուկ պատասխանատվություն են կրում խաղաղության և գլոբալ կայունության պահպանման համար»։

«Արդար, բազմաբևեռ աշխարհակարգ ձևավորելու համար պահանջվում է թարմացնել միջազգային անվտանգության ճարտարապետությունը, դրան հաղորդել ավելի մեծ կայունություն։ Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր շահագրգիռ երկրների ջանքերը»,- ասել է Շոյգուն։