Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշուստինը հայերի համար ևս պարզեցնում է ՌԴ-ում բանկային հաշիվների բացումը

Միշուստինը հայերի համար ևս պարզեցնում է ՌԴ-ում բանկային հաշիվների բացումը
Ռուսաստան
13:03, 30 октябрь 2023
Ռուսաստանի կառավարությունը որոշել է պարզեցնել բանկային հաշիվների բացումը 25 բարեկամական երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը իր տեղակալների հետ խորհրդակցության ժամանակ։
Այդ միջոցը, ինչպես նշվում է, կոչված է օգնելու օտարերկրյա ընկերություններին և ձեռնարկատերերին Ռուսաստանում գործերը վարելու համար:

Այդ երկրների ցանկում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալժիրը, Բահրեյնը, Բելառուսը, Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ղազախստանը, Կատարը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մալայզիան, Մոնղոլիան, ԱՄԷ-ն, Օմանը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թաիլանդը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը։

«Դա անելու համար օտարերկրյա քաղաքացիները մինչ Ռուսաստան մուտք գործելը պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ վարկային կազմակերպությունում, որը գտնվում է իրենց երկրում: Ժամանելուց հետո նրանք արդեն կկարողանան վճարումներ իրականացնել մեր բանկերում»,- հավելել է ՌԴ վարչապետը։