Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել

Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
Ռուսաստան
19:38, 31 июль 2021
Խաբարովսկի երկրամասում պլանային թռիչքների ժամանակ խափանվել է Սու-35Ս ինքնաթիռի շարժիչը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ օդաչուն կատապուլտի միջոցով դուրս է թռել ու քիչ անց օպերատիվորեն հայտնաբերվել որոնողական խմբի կողմից. նրա առողջությանը վտանգ չի սպառնում:

Նախնական տվյալներով օդանավը ընկել է Օխոտի ծովում: Միջադեպի հանգամանքները պարզվում են: