Պուտինը որոշել է մասնակցել մարտին կայանալիք ՌԴ նախագահի ընտրությանը. Reuters

Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք կկայանան մարտին։ Այս քայլը նրան թույլ կտա իշխանությունը պահպանել առնվազն մինչև 2030 թվականը, գրում է Reuters-ը՝ հղում անելով վեց աղբյուրների։
Կրեմլը կարծում է, որ հենց նա պետք է ղեկավարի երկիրը «վերջին տասնամյակների ամենադժվար ժամանակաշրջաններից մեկում», Reuters-ին հայտնել են աղբյուրները՝ խնդրելով անանուն մնալ՝ ելնելով խնդրի նուրբ լինելուց:
Նրանց խոսքով՝ Պուտինի որոշման մասին տեղեկություններն արդեն արտահոսել են, և նրա խորհրդականները ներկայումս զբաղվում են նախընտրական քարոզարշավի նախապատրաստմամբ։