Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրոնը հարվածել է Ռուսաստանի քիմիական գործարանին

Դրոնը հարվածել է Ռուսաստանի քիմիական գործարանին
Ռուսաստան
12:19, 14 ноябрь 2023
Նոյեմբերի լույս 14-ի գիշերը անօդաչու թռչող սարքը գրոհել է Ռուսաստանի ռազմավարական օբյեկտը՝ Բրյանսկի շրջանում գտնվող քիմիական գործարանը։ Այս մասին այսօր առավոտյան հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է ԽՍՀՄ 50-ամյակի անվան Բրյանսկի քիմիական գործարանի արտադրամասին, որը գտնվում է Սելցո գյուղի մոտ։

Ինչպես հաղորդվել է, երեք տեղից վնասվել է արտադրամասի տանիքը: Դեպքի վայր են հրավիրվել հատուկ ծառայությունների աշխատակիցները, գրում է Baza-ն։