Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ռազմաօդային 6-րդ բանակի նախկին հրամանատարին և նրա կնոջը տանը մահացած են հայտնաբերել

ՌԴ ռազմաօդային 6-րդ բանակի նախկին հրամանատարին և նրա կնոջը տանը մահացած են հայտնաբերել
Ռուսաստան
15:44, 16 ноябрь 2023
Միներալնիե Վոդիի շրջանում՝ Անջիևկա գյուղում սեփական տանը հայտնաբերվել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 6-րդ բանակի և ՀՕՊ-ի նախկին հրամանատար Վլադիմիր Սվիրիդովի և նրա կնոջ՝ Տատյանայի դիերը։ Քննիչների կարծիքով՝ ամուսինների մահը բռնության հետևանք չէ:

68-ամյա գեներալ-լեյտենանտն ավարտել է Ստավրոպոլի բարձրագույն ռազմական ավիացիոն դպրոցը, ռազմաօդային ակադեմիան, գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել է օդաչու, ջոկատի հրամանատար։

Սվիրիդովը ծառայել է Հեռավորարևելյան ռազմական զինտարածքում, Խորհրդային զորքերի խմբում Արևելյան Գերմանիայում և Հյուսիսային Կովկասում, 6-րդ բանակը ղեկավարել է մինչև 2009 թվականը:

Ժամանակին նրա ղեկավարած ստորաբաժանումները հիմա մասնակցում են ռուս-ուկրաինական պատերազմին:

Գեներալ-լեյտենանտը երբևէ հրապարակավ չի խոսել այդ պատերազմի մասին և դրանում նրա հնարավոր մասնակցության վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի հրապարակվել:

Աղբյուր՝ azatutyun.am