ՌԴ-ն հետախուզում է հայտարարել «Եվրատեսիլ»-ի հաղթող ուկրաինացի երգչուհի Ջամալայի նկատմամբ

Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել ծագումով Ղրիմի թաթար ուկրաինացի երգչուհի Սուսանա Ջամալադինովայի նկատմամբ, որը հայտնի է որպես Ջամալա: Այս մասին հայտնում է «Մեդիազոնա»-ն՝ հղում անելով գերատեսչության բազայի տվյալներին։
Հետախուզման բազայում չի նշում, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է գործ հարուցվել։ Պարբերականի տվյալներով՝ երգչուհին մեղադրվում է ռուսական բանակի մասին «ֆեյքեր» տարածելու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 1-ին մաս), իսկ հետախուզման մեջ նա գտնվում է 2023 թվականի հոկտեմբերի կեսերից։
Նոյեմբերին Ջամալան հեռակա կալանավորվել էր ռուսական դատարանի կողմից, գրում է «Մեդիազոնա»-ն։
2016 թվականին Ուկրաինան ներկայացնող Ջամալան հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ Ղրիմի թաթարների արտաքսման մասին «1944» երգով։ Երգչուհին հետևողականորեն հրապարակավ դատապարտում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը։