Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 40 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 40 չվերթ
Ռուսաստան
10:37, 27 ноябрь 2023
Մոսկվայի երեք օդանավակայաններում՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», հետաձգվել է առնվազն 35 ավիաչվերթ, ևս չորսը չեղարկվել է. տվյալները հայտնել է «Յանդեքս ռասպիսանիե» ծառայությունը։ 

Մոսկվայի ժամանակով ժամը 07:24-ի (Երևանի ժամանակով՝ 08:24) տեղեկություններով՝ «Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, և երեքը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 14 չվերթ, և մեկը՝ չեղարկվել, իսկ «Շերեմետևո»-ում հետաձգվել է 7 չվերթ: Պատճառը ձյան առատ տեղումներն են:
 
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր, որ կիրակի երեկոյան Մոսկվայում կբարձրանա «սև» ձյունամրրիկ, քամու ուժգնությունը կհասնի վայրկյանում 17 մետրի։ Երկուշաբթի առավոտյան հայտնի է դարձել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում մեկ օրում տեղացել է ամսական տեղումների 35%-ը։