Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վորոնեժում 35 ուղևորով ավտոբուս է պայթել․ կան վիրավորներ ու զոհ

Վորոնեժում 35 ուղևորով ավտոբուս է պայթել․ կան վիրավորներ ու զոհ
Ռուսաստան
11:03, 13 август 2021
ՌԴ Վորոնեժ քաղաքում ավտոբուսի պայթյունի հետևանքով 19 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել, գրում է factor.am-ը։
Այս մասին հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ հաղորդվում էր 18 տուժածի մասին․ վիրավոր կանանցից մեկը, որը ծանր վիրավորում էր ստացել, մահացել է հիվանդանոցում։

«Տուժածները հոսպիտալացվել են Վորոնեժի հիվանդանոցում տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով․ 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 8 մարդ միջին ծանրության վիճակում է»,- ասված է հաղորդագրության մեջ։ «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, որում գտնվել է 35 ուղևոր, պայթել է Վորոնեժի «Չիժովի պատկերասրահ» առևտրի կենտրոնի մոտ նախօրեին երեկոյան։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատաքներ կամ ծառայություններ մատուցել հոդվածով։ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից նշել են, որ դիտարկվում է կատարվածի տարբեր վարկածներ։