Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սանկտ Պետերբուրգի պատգամավորները Պուտինից պահանջել են դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ և զորացրման մասին հրամանագիր ստորագրել

Սանկտ Պետերբուրգի պատգամավորները Պուտինից պահանջել են դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ և զորացրման մասին հրամանագիր ստորագրել
Ռուսաստան
11:43, 22 декабрь 2023
Սանկտ Պետերբուրգի Սմոլնինսկոյե մունիցիպալ շրջանի պատգամավորները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել ստորագրել հրամանագիր զորացրման և պատերազմի դադարեցման մասին։ Տեսաուղերձի նկարահանումներին մասնակցել են միայն «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչները, հաղորդում է Arbat.media-ն։

Չորս պատգամավորներ պահանջել են «մոբիլիզացվածներին տուն ուղարկել»: 

«Դուք սովորական կյանքից կտրել եք 300 հազար մարդու և նրանց նետել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Պատերազմը, որը դուք եք սկսել, չունի ոչ նպատակ, ոչ իմաստ և միայն տառապանք է բերել»,- հայտարարել է պատգամավոր Դմիտրի Բալտրուկովը։

Հակառազմական հայտարարություններին միացել են ևս երկու պատգամավորներ՝ Եկատերինա Կուզնեցովան և Նիկիտա Յուֆերևը, ինչպես նաև Դմիտրի Պալյուգան։ 

«Դուք արդեն ներում եք շնորհել 5 հազար բանտարկյալի։ Մարդասպանները, բռնարարները, մոլագարները ստացել են ներման նախագահական հրամանագիր և վեցամսյա ծառայությունից հետո տուն վերադառնալու հնարավորություն»,- ասել է պատգամավոր Պալյուգան։

Ժողովրդի ընտրյալները Պուտինին կոչ են արել «ստորագրել զորացրման և պատերազմը դադարեցնելու մասին հրամանագիրը», «նվեր անել ռուս ընտանիքներին» և մինչև Նոր տարի վերադարձնել «հայրերին, ամուսիններին և որդիներին»։