Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետդումայի պատգամավորը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին Մաքսիմ Գալկինի դեմ քրեական գործ հարուցելու համար

Պետդումայի պատգամավորը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին Մաքսիմ Գալկինի դեմ քրեական գործ հարուցելու համար
Ռուսաստան
14:07, 29 декабрь 2023
Պետդումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյը տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ դիմել է ՌԴ Գլխավոր դատախազություն՝ դերասան Մաքսիմ Գալկինին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով։

Պատգամավորը պահանջել է քրեական գործ հարուցել երկրի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ ռուսական զինված ուժերի մասին «կեղծիքների» և բանակը «վարկաբեկելու» համար։ Վերջինս խնդրել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին ստուգել՝ արդյո՞ք Գալկինի գործողությունները հանցակազմ պարունակում են:


Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեի փակ զեկույցի տեղեկանքը վկայակոչելով՝ տեղեկություն էր տարածվել, որ ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է անցկացրել Մաքսիմ Գալկինի և նրա կնոջ՝ Ալլա Պուգաչովայի նկատմամբ։ Գալկինի հետ կապված ստուգումը կատարվել է «կեղծիքների» հոդվածով։ Նյութերը Քննչական կոմիտեում ստացվել են 2022 թվականի հունիսին։

Նշվում է նաև, որ նա քննադատել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և զինված ուժերի գործողությունները։ Պուգաչովայի դեմ նյութերը քննչական կոմիտեում ստացվել են 2022 թվականի դեկտեմբերին։ Դրանցում ասվում է, որ նա համացանցում տեղադրել է «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործման մասին կանխամտածված կեղծ տեղեկատվություն»։