Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը հրամանագիր է ստորագրել պատերազմի ժամանակ օտարերկրացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել պատերազմի ժամանակ օտարերկրացիների՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին
Ռուսաստան
15:10, 04 январь 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի քաղաքացիություն տալու մասին այն օտարերկրացիներին, ովքեր «հատուկ ռազմական գործողության» ընթացքում բանակում կամ «զինվորական կազմավորումներում» ծառայելու վերաբերյալ պայմանագիր են կնքել, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հրամանագիրը հրապարակվել է նաև նորմատիվ-իրավական ակտերի պորտալում։

Պայմանագիրը պետք է կնքվի առնվազն մեկ տարի ժամկետով։ Բացի հենց զինվորականներից, քաղաքացիություն կարող են ստանալ նաև նրանց ընտանիքի անդամները՝ կանայք, երեխաները և ծնողները: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում դրա հրապարակման օրից։