Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն խնդրել է այսօր գումարել ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ՝ կապված Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ

ՌԴ-ն խնդրել է այսօր գումարել ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստ՝ կապված Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ
Ռուսաստան
10:52, 12 январь 2024
Ռուսաստանը խնդրել է հունվարի 12-ին գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ կապված Եմենին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետ։ Այս մասին Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հայտնել է Telegram ալիքում։
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են մշտական ներկայացուցչությունից, հանդիպումը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 10:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 18:00-ին):
 
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կարմիր ծովում նավարկության անվտանգության հարցով բանաձև է ընդունել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել նավերի վրա հարձակումները։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 11 երկիր։ Ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանը, Ալժիրը, Չինաստանը և Մոզամբիկը։