Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի և՛ բովանդակությունը, և՛ տոնը չի կարող ափսոսանք չառաջացնել. Զախարովա

Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի և՛ բովանդակությունը, և՛ տոնը չի կարող ափսոսանք չառաջացնել. Զախարովա
Ռուսաստան
18:40, 26 январь 2024
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով լրագրողի հարցին, մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները ՌԴ հասցեին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. 
 
«Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսի և բովանդակությունը և տոնը չի կարող ափսոսանք չառաջացնել։ Փոխարեն օբյեկտիվ հետևություններ արվեր սեփական սխալներից ու հաշվարկներից, կրկին փորձ է արվում պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Իսկ դա հիմնավորված չէ, որովհետև դրանք մեր սխալները չեն, դրանք ցավոք պաշտոնական Երևանի սխալներն են։ Ի դեպ, այդ ամենը վերաբերում է և՛ մեզ հետ, և՛ հայ-ադրբեջանական հարաբությունների կոնտեքստին։ Ասուլիսի մանրակրկիտ մեկնաբանությունը պրակտիկ իմաստ չունի, քանի որ համարյա ամեն հատվածում փաստերի խեղաթյուրում կա։ Միգուցե մենք հավելյալ հրապարակում անենք այդ թեմայով»։