Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի Երևան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով

Պուտինի Երևան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով
Ռուսաստան
15:13, 12 февраль 2024
Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-իին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքով` նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն երկկողմ հարաբերությունների վրա. «Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ պետք է լուծվի երկկողմ երկխողության շրջանակում, ինչին էլ մենք տրամադրված ենք»,- ասել է Պեսկովը լրագրողներին։